Օրակարգ 4 ամիս առաջ - 21:30 03-06-2026

Օրակարգ․ Մենք Սերժ Սարգսյանին չենք մերժել․ Փաշինյանը շարունակում է նրա մոտեցումները․ Գուրգեն Սիմոնյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գուրգեն Սիմոնյանի հետ զրուցել ենք ավարտվող նախընտրական քարոզարշավի, Հայաստանի շնորհապետական կուսակցության ակնկալիքների ու հնարավորությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, Նիկոլ Փաշինյանին արտաքին դերակատարների կողմից ցուցաբերվող աջակցության և դրա պատճառների, Ռուսաստանի կողմից վերջին օրերին իրականացվող կոշտ քայլերի, դրանց հակազդելու ճանապարհների, ընտրություններին մասնակցելու կարևորության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գուրգեն Սիմոնյանը նշում է՝ 2023 թվականին հասկացավ, որ Սերժ Սարգսյանին չեն մերժել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նրա մոտեցումները։

«2023 թվականից հասկացա, որ մենք Սերժ Սարգսյանին չենք մերժել։ Սերժ Սարգսյանի քաղաքական մոտեցումները շարունակում է Նիկոլ Փաշինյանը, և մենք ռուսական ուղեծրից դուրս չենք եկել ու չենք էլ պատրաստվում դուրս գալ։ 2023 թվականին ես դա գիտակցեցի վերջնականապես Արցախի հայաթափմամբ, և հետո՝ դրանից առաջ էլ Նենսի Փելոսին եկել էր մենք ռազմավարական շրջադարձ չկատարեցինք»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «բոնբոնյերկայի» մեջ ՌԴ-ի ամենաչսիրած շոկոլադն է։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը