Ֆիլմ 4 ամիս առաջ - 21:00 31-05-2026

«Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ադրբեջանը պետական մակարդակով միլիոնավոր դոլարներ է ծախսում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը տարածելու համար՝ հրատարակելով դասագրքեր, նկարահանելով ֆիլմեր, կազմակերպելով միջազգային համաժողովներ և լայնածավալ քարոզչական արշավներ։

Բաքուն բացահայտ խոսում է «վերադարձի», «Արևմտյան Զանգեզուրի» և նույնիսկ Երևանի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե «տարածքային պահանջներ չկան», «սպառնալիքներ չկան» և «չպետք է սրել իրավիճակը»։

Ի՞նչ են ունեցել ադրբեջանցիները և ի՞նչ՝ հայերը։ Փորձագետները ներկայացնում են Խորհրդային Միության վերջին երկու մարդահամարների տվյալները՝ վերհանելով պատմական իրողություններն ու փաստերը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է մասնագետների հետ, որոնք գնահատելով առկա իրավիճակը՝ ներկայացնում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը տեղեկատվական և քաղաքական հարթություններում ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար։

Միաժամանակ, հասարակության զգալի հատվածը գնալով ավելի դժվարությամբ է հավատում իշխանությունների հանգստացնող հայտարարություններին։ Պատճառը պարզ է․ սա առաջին դեպքը չէ, երբ վտանգները սկզբում հերքվել են, իսկ հետագայում իրականությունը բոլորովին այլ է եղել։ Հետևաբար, հանրային անվստահությունը ձևավորվել է ոչ թե ենթադրությունների, այլ նախորդ իրադարձությունների և դրանց հետևանքների գնահատման արդյունքում։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը