Ներքին 1 ամիս առաջ - 14:25 29-05-2026

Քաղաքացիներին, հատկապես մարզաբնակներին, ահաբեկում են՝ ասելով, թե քվեախցերում գաղտնի տեսախցիկներ կան. Գոհար Մելոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրական գործընթացի ընթացքում ստացվող ահազանգերին և հնարավոր խախտումներին՝ քաղաքացիներին կոչ անելով չտրվել ճնշումներին և ազատորեն իրականացնել իրենց ընտրական իրավունքը։

Մելոյանի խոսքով՝ քաղաքացիներին որոշ դեպքերում ստիպում են լուսանկարել ընտրությունը՝ որպես ապացույց ներկայացնելու համար։ «Սա, ըստ էության, արգելված արարք է։

Այսօր ընտրական գործընթացում այլևս չկա գրիչ և մատյան, մարդիկ կարող են ընտրել որևէ քվեաթերթիկ, տեղադրել ծրարի մեջ, լուսանկարել այն, եթե ճնշման կամ վախի պայմաններում են, ապա դուրս գալուց առաջ այն նետել աղբարկղը և ընտրել իրականում իրենց նախընտրած քաղաքական ուժին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հատկապես ահազանգեր են ստացվում, որ որոշ քաղաքացիների ստիպում են ընտրատեղամասից դուրս բերել «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիվ 3 քվեաթերթիկը՝ որպես ապացույց, որ տվյալ ուժի օգտին չեն քվեարկել։

«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, և դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվի, որ քվեաթերթիկ եք դուրս բերել։ Մի՛ թույլ տվեք, որ ձեր նկատմամբ հարկադրանք կիրառեն, քանի որ հենց դուք եք որոշելու Հայաստանի հաջորդ իշխանությունը»,- նշեց Մելոյանը։

Նա անդրադարձավ նաև մարզերում տարածվող խոսակցություններին, թե իբր քվեախցերում տեղադրված են գաղտնի տեսախցիկներ։

«Քաղաքացիներին, հատկապես մարզաբնակներին, ահաբեկում են՝ ասելով, թե քվեախցերում գաղտնի տեսախցիկներ կան, որոնց միջոցով հետևելու են, թե ում օգտին են քվեարկում։ Հայեր ջան, բոլոր տեղամասերում ունենալու ենք ներկայացուցիչներ, և կարող ենք վստահեցնել՝ բացի օրինական տեսախցիկներից, որևէ թաքնված տեսախցիկ չի լինելու, որը կարող է արձանագրել ձեր կամարտահայտությունը»,- ասաց նա։

Մելոյանը շեշտեց, որ քաղաքացիները պետք է ազատորեն իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը՝ առանց ճնշումների ու վախի։

«Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և մեր նպատակը արդար, հավասար ու ազատ ընտրությունների կազմակերպումն է, որովհետև հենց ընտրությունների որակն է ցույց տալիս պետության ժողովրդավարության և իրավականության մակարդակը»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում