Մարդկային կուտակումները չեն դադարում և դա պայմանավորվում է հենց նրանով, որ այս թաղամասը հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին համար Սարիկ Մինասյանի թաղամասն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այո, առավելագույն խախտումները հենց այս հատվածում է գրանցվում, որովհետև սա հենց իր թաղամասն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գոհար Մելոյանը։
«Մեր դիտորդը արձանագրել է, որ կողքի տեղամասային կենտրոնի շրջակայքում պտտվում է հենց Սարիկ Մինասյանի հարազատ եղբայրը՝ որոշակի հանձնարարականներ տալով, դա էլ քիչ անց կհրապարակենք։ Եթե չեմ սխալվում, վերջինս, ինչպես տեղեկացրին, նաև ավագանու անդամի թեկնածու էր»։