Արտաքին 5 ամիս առաջ - 18:07 28-05-2026

Լիբանանի վրա Իսրայելի hարձակումների դադարեցումը ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանն է. Իրանի ԱԱԽ

Լիբանանին Իսրայելի զինված ուժերի հարվածների դադարեցումը շարունակում է մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առանցքային պայմանը։

Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս բանակցությունների հենց սկզբից Լիբանանի վրա բոլոր հարձակումների անհապաղ դադարեցումը հանդիսանում է բանակցությունների հիմնարար պայմանը»,- ասել է նա լրագրողներին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության I միջազգային համաժողովի շրջանակներում։

Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Նա հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել Իրանի հետ խաղաղության գործարքի շրջանակներում փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Ավելի ուշ Ամերիկայի նախագահը հստակեցրել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք հարցերի շուրջ դեռևս վերջնական պայմանավորվածությունների չեն հասել։

Ապրիլի 17-ից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև ֆորմալ առումով գործում է հրադադարի ռեժիմ, սակայն կողմերն այս ողջ ընթացքում շարունակում են կանոնավոր կերպով առանձին հարվածներ փոխանակել լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով գտնվող սահմանամերձ շրջաններում։

Մայիսի 25-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ կարգադրել է ուժեղացնել հարվածները «Հեզբոլլահի» օբյեկտներին՝ ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հաճախակիացած հարձակումների։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին