Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 27-05-2026

Օրակարգ․ Այդ տեսքի խաղաղության պայմանագիրը Հայաստանի մահվան վկայականն է․ Գևորգ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության պատգամավորության թեկնածու Գևորգ Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Գևորգ Կարապետյանի հետ զրուցել ենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի, դրա շրջանակներում ստորագրված փաստաթղթերի ու Նիկոլ Փաշինյանին նրա հայտնած աջակցության, Հայաստանի ներքին գործերի միջամտության ու դրա անթույլատրելիության, խորհրդարանական ընտրություններից ունեցած ակնկալիքների, ԱԺԲ-ի ծրագրային առաջնահերթությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր այլ դերակատարների համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գևորգ Կարապետյանը շեշտում է՝ խաղաղությունը ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք պետք է լինի։

«21 թվականին ով էր ասում, բոլոր քաղաքական ուժերը հղում էին անում նոյեմբերի 9-ի համաձայնագրին և միայն մենք էինք ասում, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ուղղակի ճղելու ենք, շփենք Ալիևի երեսին, որովհետև կտեսնեք, որ Ալիևը ոչ միայն չի կատարելու որևէ դրույթ այդ պայմանագրի, այլ մենք այսպես ասած միամտաբար, ստիպողաբար կատարելու ենք այդ դրույթները և դա բերելու է Արցախի հայաթափմանը, բերելու է Արցախի լիարժեք կորստին։ Սա միայն մենք էինք ասում, որ այդ նոյեմբերի ապօրինի համաձայնագիրը հենց մենք ենք չեղարկելու, հիմա նույնը խաղարկում են խաղաղության պայմանագրի առումով։ Պետք է հասկանալ, որ խաղաղությունը դա ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք պետք է լինի, հետևանքը այսինքն՝ անվտանգության հետևանքը, իսկ իրենք ներկայացնում են որպես դրա փոխարինողը»,- ասաց նա։

Հարցին՝ եթե ԱԺԲ-ն գա իշխանության կամ մաս կազմի՝ չի՞ ստորագրելու այդ պայմանագիրը՝ Կարապետյանը պատասխանեց․ «Էդ տեսքի խաղաղության պայմանագիրը, որը իր մեջ ներառում է Արցախի հարցի փակումը, մեր տարածքների զիջումը, իրավունքների զիջումը, մի խոսքով՝ դա մահվան վկայականն է Հայաստանի, որը մենք չենք պատրաստվում ստորագրել»։

Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ ԱԺԲ-ն պաշտոնների կռիվ չի անելու։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը