Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նպատակաուղղված գործողություններ է իրականացնում Հարավային Լիբանանի բուֆերային գոտուց դուրս:
Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է զինվորականների ներկայացուցիչը:
«ՑԱԽԱԼ-ը նպատակաուղղված գործողություններ է իրականացնում պաշտպանության առաջնագծից դուրս՝ նպատակ ունենալով վերացնել Իսրայել Պետության քաղաքացիներին և ՑԱԽԱԼ-ի զինծառայողներին սպառնացող ուղղակի վտանգները՝ քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Լիբանանում «Հզբոլլահ» շարժմանը հասցվող հարվածներն ուժեղացնելու և այդ խմբավորմանը ջախջախիչ պարտության մատնելու ծրագրերի մասին:
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսել է գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: