Իսրայելը ուժեր է տեղակայել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում
copy image url

Իսրայելը ուժեր է տեղակայել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում

Արտաքին 4 ամիս առաջ - 16:47 08-12-2024
Իսրայելացի զինվորականները հայտարարել են Իսրայելի և Սիրայի միջև Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում նոր դիրքեր զբաղեցնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Times Of Israel-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելական բանակը զորքեր է տեղակայել բուֆերային գոտում և մի շարք տարածքներում, որոնք պետք է պաշտպանված լինեն՝ Գոլանի բարձունքների բնակավայրերի և Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված