Մամուլ 1 ամիս առաջ - 08:34 26-05-2026

Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գումար չկա թոշակ բարձրացնելու համար, թե բա՝ թոշակառուն ի՞նչ է անելու այդքան գումարը: Սա լսել են բոլորը, սակայն ամիսներ անց, չգիտես, ում «բշտոցի» շնորհիվ, Փաշինյանի միտքը փոփոխվում է ու որոշում է, որ այդ 10 հազար դրամով կփրկվի թոշակառուն: Ու ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր»:

Անցնենք հաջորդներին. մեծ քանակով դպրոցների իբր վերանորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն, դե դա էլ կլասիկայի ժանրից է: Չմոռանանք հրաշքներ գործող ասֆալտը: Բայց կարեւորն այստեղ այլ կառույցի ֆունկցիան է՝ ընտրություններից ամիսներ առաջ կալանավորների եւ ձերբակալվածների մեծ մասի խափանման միջոցը փոխվում է առնվազն տնային կալանքով:

Հիմա կասեք՝ ինչ վատ բան կա դրանում, մենք էլ կասենք՝ բնավ, բայց... Հայաստանում ներկայում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ (կալանավայր/ՔԿՀ)։ 2026 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է մոտ 2869 անձ: Ստացվում է, որ թեթեւացնելով բանտախցերը՝ նոր կալանավորների եւ դատապարտյալների տեղ են ազատում:

Ասվածի ապացույցն այն է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Էլ չասենք, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն

Այսինքն՝ թվացյալ ուրախությունն այդքան էլ ուրախալի չէ, քանի, որ բանտախցերը ազատելով՝ իշխանությունը պատրաստվում է նոր կալանավորների «ընդունելությանը»:

Ի դեպ, ակամայից հիշեցինք 2020 թվականի պատերազմը, երբ կալանավայրերից բազում կալանավորներ դիմում նամակով խնդրել էին համապատասխան մարմիններին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի գոնե ժամանակավորապես իրենց ազատեն, պատերազմին մասնակցելու նպատակով, եւ 18 տարեկան անփորձ զինվորի փոխարն իրենք մեկնեն առաջնագիծ: Դիմում նամակները մերժել են: Հետեւապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն ժամանակ բանտախցերը չէին թեթեւացնում, իսկ այժմ արագ տեմպերով դատարկվում է: Մնում է ասել՝ «Золотой свободы » բոլորին...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից