Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:53 23-05-2026

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան

Այն մեղադրանքի տեքստը, որը հիմա քննում է դատարանը, առնվազն դրանով չի կարելի ազատազրկման հարց քննարկել։

Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով` գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներն այդ հատկանիշներով կարող են դատվել. խոսքը վերաբերում է ինֆորմացիայի տարածմանը, ինչ-որ բան հարցնել, իմանալուն։

Օրբելյանը պնդեց՝ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան: