Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 23:18 20-05-2026

Արա՛, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ նահատակվել. Պապիկյանը՝ Սամվել Կարապետյանին

Կալուգացին վերջերս երկու անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելու մասին, իբր ինքը խիստ հայրենասեր է:

Այս մասին ՔՊ քարոզարշավի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ դիմելով Սամվել Կարապետյանին:

«Արա՛, հայրենասեր էիր, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ընչի՞ էիք պահում թևի տակ, մամաների փեշի տակ: Երբ լոռեցի 217 հայորդիներ, Հայաստանի քաղաքացիներ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գլուխը դրեցին հանուն Հայաստանի Հանրապետության հարատևման, հանուն մեր պետականության, այդ ստահակները իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում,պահում էին իրենց դղյակներում: Հիմա, կալուգացի՛ Սամո, քեզ հարցնում եմ, գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսը՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի»,- ասել է Սուրեն Պապիկյանը՝ դիմելով Սամվել Կարապետյանին:

Տեսանյութը՝ այստեղ: