Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 20:19 20-05-2026

4 ժամը մեկ ցավազրկում էին․ Քրիստինան՝ վիրահատության մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում անկեղծ հրապարակմամբ է հանդես եկել՝ հետևորդների հետ կիսվելով կյանքի բարդ փուլերից մեկով։

Քրիստինան տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից և առաջին անգամ մանրամասն պատմել վերջերս կրած վիրահատության, հետվիրահատական ծանր ցավերի ու հաղթահարման ընթացքի մասին։

Բլոգերը ցույց է տվել հիվանդանոցային կադրերն ու անկեղծացել, որ առաջին օրերն իսկական փորձություն են եղել իր համար:

«4 ժամը մեկ ցավազրկում էին, չէի կարողանում խոսել»,- պատմել է Քրիստինան՝ նկարագրելով այն ֆիզիկական ծանր վիճակը, որի միջով անցել է վիրահատությունից անմիջապես հետո։

Չնայած ապրած դժվարություններին՝ Քրիստինա Հովհաննիսյանը նշել է, որ այս ամենով կիսվելու նպատակը ոչ թե կարեկցանք առաջացնելն է, այլ մարդկանց մոտիվացնելն ու ուժ տալը, ովքեր նույնպես ունեն առողջական խնդիրներ, բայց վախենում են դիմել վիրահատական միջամտության։

«Գուցե այս տեսանյութը ինչ-որ մեկին օգնի դադարել վախենալ ու այս ճանապարհն անցնել ավելի հանգիստ»,- գրել է բլոգերը։

Այս անկեղծ խոստովանությունն անմիջապես արձագանք է գտել համացանցում։ Հազարավոր հետևորդներ ու ընկերներ շտապել են մեկնաբանություններում իրենց աջակցությունը հայտնել Քրիստինային՝ գնահատելով նրա ուժն ու բաց լինելը, ինչպես նաև մաղթել են շուտափույթ ու վերջնական ապաքինում:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան