Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 20-05-2026

Օրակարգ․ Կա՛մ Նիկոլն է լինելու, կա՛մ Հայաստանը․ «Նիկոլի Հայաստան» չի կարող լինել․ Էլինար Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էլինար Վարդանյանի հետ զրուցել ենք «Հայաստան» դաշինքից ԲՀԿ տեղափոխվելու որոշման պատճառների, ԲՀԿ-ի ծրագրային առաջնահերթությունների, մասնավորապես՝ հանրային համերաշխություն հաստատելու և երաշխավորված խաղաղություն ունենելու անհրաժեշտության, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքի, նրա կողմից հնչեցվող սպառնալիքների, ընտրություններին մասնակցելու կարևորության, հետընտրական հնարավոր զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էլինար Վարդանյանը կարծում է, որ հանրային համերաշխության արդյունքում կլինի երաշխավորված խաղաղություն։

«Եթե մենք ծրագրի 3 առանցքային կետը առանձնացնենք, ապա այստեղ խոսվում է երաշխավորված խաղաղության, հանրային համերաշխության և զարգացող տնտեսության մասին։ Էս 3 կետերը շաղկապված են իրար հետ, և առաջին բանը, որը պետք է անել, պետք է հասնել հանրային համերաշխության։ Դա պետք է լինի գերնպատակը՝ սոլիտ իշխանության, որովհետև մեր էս բզկտված հասարակության պայմաններում շատ հեշտ է արտաքին ազդեցությունը։

Հետևաբար, պետք է հասնել հանրային համերաշխության, և դրա արդյունքում արդեն կլինի նաև երաշխավորված խաղաղությունը։ Երաշխավորված խաղաղությունը իր հերթին ենթադրում է, որ հենց խաղաղությունը պետք է երաշխիքներ ունենա, որ խաղաղությունը չպետք է լինի, օրինակ, սեպտեմբերին հնարավոր ռազմական հարձակման սպառնալիքների ներքո»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը միայն երաշխավորների մասին չէ։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն է լինելու, կա՛մ Հայաստանը, «Նիկոլի Հայաստան» չի կարող լինել։ «Էսպիսի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու, բացարձակ չեն կաշկանդելու։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական նախընտրական քարոզարշավը, ծրագրային նախընտրական քարոզարշավը, չենք փորձելու մտնել իր հետ, չենք իջնելու իր հետ նույն մակարդակին և չենք փորձելու իր հետ նույն խոսույթի և նույն բառապաշարի շրջանակներում ուրեմն, քարոզարշավ իրականացնել։ Եվ այո՛, մենք գնալու ենք մինչև հունիսի 7-ը՝ մեր հայրենակիցներին մեր ծրագիրը ներկայացնելու և մեր ծրագրի շրջանակներում նաև համոզելու, որ չի կարող վաղը լինել Նիկոլի Հայաստան․ կա՛մ Նիկոլ է լինելու, կամ Հայաստան է լինելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ հարցազրույցում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը