Ներքին 5 ամիս առաջ - 21:53 19-05-2026

Բոլորը երջանիկ են՝ բացի տուգանվածից. Նարեկ Բավեյանն ահազանգում է թալանի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Նարեկ Բավեյանն իր սոցիալական էջերում տեսանյութ է հրապարակել՝ բարձրաձայնելով Երևանում ավտոկանգառների (կարմիր գծեր) տուգանքների և դրանց հաջորդող բռնագանձումների արատավոր շղթայի մասին։

Երգիչը նախապես շեշտել է, որ իր խոսքը չպետք է քաղաքականացնել, քանի որ այս խնդրի մասին ինքը հավասարապես խոսել է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք։ Նարեկ Բավեյանի դժգոհության սլաքներն ուղղված են երեք կառույցների՝ Երևանի քաղաքապետարանին, ԴԱՀԿ-ին (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) և առևտրային բանկերին։

Ըստ երգչի՝ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կերպով չի իրազեկում քաղաքացիներին արձանագրված խախտումների մասին։ Արդյունքում՝ վարորդները տեղյակ չեն լինում, որ տուգանվել են, իսկ գործն անմիջապես փոխանցվում է Հարկադիր կատարման ծառայություն, ինչն էլ հանգեցնում է լրացուցիչ ֆինանսական կորուստների։

«Քաղաքապետարանն իր 5,000 դրամն է վերցնում, ԴԱՀԿ-ն՝ իր 2,500 դրամը, բանկն էլ իր հերթին միջնորդավճար է պոկում։ Բոլորը երջանիկ են, բացի տուգանված քաղաքացուց»,- վրդովված նշում է երգիչը։

Անդրադառնալով բանկերի հետ ունեցած իր փորձին՝ Բավեյանը պատմում է, որ հաշվից անհասկանալի գումար պակասելուց հետո դիմել է բանկ՝ պարզելու պատճառը։ Բանկից հայտնել են, որ գումարը պահվել է ԴԱՀԿ որոշմամբ։

Այն հարցին, թե ինչու հաճախորդին նախապես կամ գոնե ընթացքում տեղյակ չեն պահել հաշվի վրա դրված արգելանքի կամ գանձման մասին, բանկից կարճ պատասխանել են. «ԴԱՀԿ որոշումների մասով մենք հաճախորդներին տեղյակ չենք պահում»։

Երգիչը շեշտում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ պետական և մասնավոր կառույցների անփութության ու թերի աշխատանքի պատճառով միշտ տուժում է սովորական քաղաքացին, ով տարրական իրազեկվածության իրավունքից էլ է զրկված։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան