Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 19-05-2026

Ըստ էության․ Իշխանությունը երկխոսության պատրաստ չէ․ եթե ասես՝ «թագավորը մերկ է»՝ թշնամի կդառնաս

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում գյուղատնտեսության ոլորտին տրված առաջնահերթությունների, դրանց բացերի, մթերման կայանների ստեղծման, շուկայական տնտեսության հետ այս մոդելի համատեղելիության, պետության մասնակցությամբ մրցակցությանը խանգարելու, մթերման կայանները կոռուպցիայի նոր օջախներ դառնալու հնարավոր տարբերակի, որակի վերահսկողության, գյուղատնտեսությանա առանձին նախարարություն չունենալու, դրա հետևանքների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ստեփանյանը շեշտում է՝ քաղաքական ուժերից որևէ մեկը հանգամանալից չի անդրադառնում կենսաբանական անվտանգությանը։

«Խնդիրը տեսնում է այս գործող ուժը, որ կենսաբանական անվտանգությունը դա շրջակա միջավայրի կլիմայի փոփոխության, օդ, ջուր ազդեցությունն է ընդամենը: Սա չի տեսնում, որ մեր երկրում ենթադրենք թե բազում հիվանդություններ կան: Սա օրինակ չի տեսնում, որ տարիներ առաջ քովիդ եղավ ու մեր տնտեսությունը ինչ վիճակի հասցրեց: Սա չի լսել, որ Արայիկ Հարությունյանը Արցախյան պատերազմից հետո իր տեսաուղերձները, երբ որ բացատրում էր, թե ինչու պարտվեցինք, խոսում է այն մասին, որ մեր բանակը քովիդով վարակված էր, չի լսել այս մարդը այդ մասին, սա չի հասկանում ոնց պիտի անենք, որ մեր բանակը զերծ պահենք տարբեր տեսակ այդ հիվանդություններից»,- ասաց նա։

Անդրադառնալով այս իշխանության գործելաոճին, Ստեփանյանը նշեց, որ այս իշխանությունները պատրաստ չեն երկխոսության։

«Այս մարդիկ սովոր չեն հակառակ միտք լսելու։ Նրանց շրջապատում բոլորն իրենց ծափահարում են, ինչ ուզում են ասեն՝ծափահարում են։ Հենց որ ինչ-որ մեկը ասում է՝ թագավորը մերկ է, արդեն դառնում է թշնամի, ոնց թե բոլորից տարբերվող կարծիք է այդ ինչ է ասում․ պատրաստ չեն երկխոսության»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը