Ֆիլմ 4 ամիս առաջ - 21:00 17-05-2026

Թաքուն ու «տակից». Վերջին զա՞նգ, թե՞ փողի ցուցադրական մրցավազք

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում «Վերջին զանգի» միջոցառումները, ցավոք, տարեցտարի վերածվում են ճոխության ու ցուցադրության յուրատեսակ շքահանդեսի։ Հատկապես դասարանների միջև ակնհայտ մրցակցություն է գնում՝ ով ավելի մեծ գումար կհավաքի, ավելի թանկ վայրում կնշի կամ՝ ավելի շքեղ ու թանկարժեք հագուստ կկրի։

Այս իրավիճակում հիմնական ծանրաբեռնվածությունը, բնականաբար, ընկնում է ծնողների վրա, մինչդեռ այսօր նրանցից շատերը պարզապես հնարավորություն չունեն նման արարողությունների համար մեծ գումարներ հատկացնել։

Շրջանավարտների ծնողները փաստում են, որ հաճախ ստիպված են լինում խնայել անգամ առաջնային կարիքների հաշվին, որպեսզի կարողանան ապահովել իրենց երեխայի մասնակցությունը «ճոխ» ավարտական միջոցառմանը և հետ չմնան մյուսներից։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ «հեղափոխություն» իրականացրած այսօրվա իշխանությունները մեծ խոստումներ էին տալիս՝ մաքրելու ցանկացած կոռումպացված համակարգ, այդ թվում՝ դպրոցները, սակայն այսօր «դրամահավաք» անվան տակ գրեթե ամեն առիթով ծնողներից գումարներ են հավաքվում, ինչը խորացնում է անհավասարության ու պարտադրանքի մթնոլորտը կրթօջախներում։

Այնուամենայնիվ, ողջամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Քաղաքապետարանը կամ ԿԳՄՍ նախարարությունը մասամբ իրենց վրա չեն վերցնում «Վերջին զանգի» միջոցառումների ֆինանսական բեռը։ Ի վերջո, դա պետության պարտականություններից մեկն է, և դպրոցը պարտավոր է իր աշակերտին ճանապարհել դեպի մեծ կյանք։ Արդյոք աշակերտը պե՞տք է հնարավորություն ունենա ավարտելու դպրոցը՝ անկախ նրանից՝ ծնողը ֆինանսական հնարավորություն ունի, թե ոչ։ Միանշանակ՝ այո։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը