Ներքին 2 ամիս առաջ - 16:55 17-05-2026

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետական ղեկին գժեր չունենանք. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետական ղեկին գժեր չունենանք։ Չարենցավանում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»: Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի։

Մենք անպայման մեր ծրագրի մեջ մտցնելու ենք, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի թուղթ» հանել մինչև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք: Ուրիշ տարբերակ պատնեշ դնելու չկա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին