Ներքին 2 ամիս առաջ - 21:42 14-05-2026

Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։

Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Oragir.News-ը հյուրընկալել էր Նիկոլայ Ծատուրյանին, որի հետ մշակութային հարցազրույցի շրջանակներում զրուցել ենք Թատերական ինստիտուտի կրթության որակի, Հայաստանում դերասանների աշխատավարձի, Ակադեմիական քաղաքի, «Գոյ» թատրոնի ճակատագրի, ժողովրդական արտիստի արտահայտած սուր մտքերի և այլ հարցերի շուրջ։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից