Մամուլ 5 ամիս առաջ - 08:35 14-05-2026

Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջինադիր նկարներով՝ «ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի» սկզբունքով:

Դե, կուսկառույցներն ու պետական միավորներն էլ ինտենսիվ լծվել են այդ գործին, ընդ որում՝ կարևոր չհամարելով՝ կարելի է այդտեղ նկար փակցնել, թե չի կարելի, օրենքը թույլատրում է, թե չի թույլատրում: Առաջին «բլոկը», բնականաբար, նախընտրական շտաբներն են, որոնց պատերին կարող են ահռելի ցուցապաստառ փակցնել: Ի դեպ, մայրաքաղաքի որոշ հատվածներում մեկ փողոցի վրա «հաջողացրել» են նույնիսկ 2-3 շտաբ բացել: Ամբողջ օրվա ընթացքում այդ շտաբներ գրեթե մարդ չի մտնում, ավելին՝ անցնող-դարձողները ինչ ասես չեն ասում դրանց ուղղությամբ, բայց կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մեծ նկարը փակցված լինի ի տես բոլորի:

Քպականներն արդեն նույնիսկ համատիրությունների պատերին են փակցրել այդ նկարները՝ որոշ համատիրություններ անգամ դարձնելով «ոչ պաշտոնական» շտաբ: Զուգահեռ ՏԻՄ մարմինների առևտրի բաժինները ստիպում են հատկապես փոքր խանութների տերերին՝ իրենց խանութների պատերին փակցնել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ ակնարկելով մերժման դեպքում հնարավոր «անհարմարությունների» մասին: Ճիշտ է, արդյունքում, մեր տեղեկություններով, նման խանութների առևտուրը կտրուկ նվազել է, քանի որ մշտական հաճախորդների մեծ մասը հրաժարվում է մտնել այդ խանութներ, քանի դեռ ՔՊ ղեկավարի նկարը պատին է, բայց դա արդեն իշխանություններին չի հուզում, նրանք թքած ունեն բոլորի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով