Ներքին 3 ամիս առաջ - 21:50 07-05-2026

Լիլի Մորտոյի ամուսինը հղիության շրջանում նրան 40․000 դոլարանոց նվեր է արել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային և քննարկվող կերպարներից մեկը՝ Լիլի Մորտոն, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այս անգամ առիթը ոչ միայն նրա հերթական շքեղ նվերն է, այլև հնարավոր հղիության մասին լուրերը, որոնք բուռն քննարկվում են համացանցում։

Լիլին ինստագրամյան իր էջում ցուցադրել է ամուսնու կողմից մատուցված հերթական անակնկալը։ Խոսքը նորաձևության սիրահարների երազանքի՝ Hermès Birkin պայուսակի մասին է։ Այս մոդելի պայուսակների արժեքը սկսվում է 15,000 դոլարից և կարող է հասնել մինչև 40,000-50,000 դոլարի՝ կախված կաշվի տեսակից և մոդելի հազվագյուտ լինելուց։

Լիլիի մեկնաբանությունը. «Ես բրենդամոլ չեմ, բայց եթե ամուսնյակս նվիրել է, ստիպված պիտի օգտագործեմ»,- կատակել է նա։

Լիլիի տեղադրած սթորիները, որտեղ նա խոսում է հոգնածության և մայրիկ դառնալու մասին, հետևորդների մոտ այլևս հարցեր չեն թողել։ Լոսանջելեսյան ջերմ մթնոլորտում նա վայելում է իր հղիությունը՝ համադրելով այն բարձրակարգ բրենդների և շքեղ կյանքի հետ։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված