Երգիչ Արթուր Խաչենցը սոցցանցերի իր էջերում կիսվել է հուզիչ և ջերմ լուսանկարներով, որոնք կարճ ժամանակում դարձել են համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Հրապարակված կադրերում երգիչը պատկերված է կնոջ հետ, իսկ լուսանկարներից պարզ է դառնում, որ զույգը շուտով ծնող կդառնա։ Կնոջ կլորիկացած փորիկը փաստում է, որ նրանք գտնվում են բալիկի սպասման ամենագեղեցիկ շրջանում։
Native Network-ի կողմից առանձնացված այս լուսանկարները մեծ արձագանք են գտել երգչի երկրպագուների շրջանում։ Մեկնաբանությունների բաժնում հետևորդները շտապել են շնորհավորել զույգին՝ մաղթելով թեթև հղիություն և երջանկություն։
«Թող Աստված պահապան լինի ձեր փոքրիկին», «Ինչպիսի գեղեցիկ նորություն», «Շատ ներդաշնակ զույգ եք»,- գրել են օգտատերերը։
Մենք ներկայացնում ենք զույգի ջերմ ֆոտոշարքը, որն արդեն հասցրել է սիրվել հազարավոր մարդկանց կողմից։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան