Ներքին 1 ամիս առաջ - 17:08 03-05-2026

Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է․ Էդուարդ Շարմազանով

Սաղ երգերը երգել էին, հիմա էլ Զելենսկուն են դիմավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Էն Զելենսկուն,ով 44-օրյա պատերազմի օրերին ուղիղ աջակցում էր Ալիեւին։

Էն Զելենսկուն,ով երջանիկ էր Շուշիի գրավումով ու Արցախի օկուպացիայով։

Էն Զելենսկուն,ով Կիեւի փողոցներն ողողել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պաստառներով։
Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ։

Պետությունը սարքում են խալխի պլացդարմ ու դեռ համարձակվում են խոսել խաղաղությունից»,- գրել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի