Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:31 28-04-2022

Սրանց խաղաղությունից խոսալը նույննա, որ Հիտլերը խոսա քրիստոնեությունից․Շարմազանով

Շարունակվում է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Այսօր ակցիայի ընթացքում, զրուցելով լրագրողների հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց․

«Այս օրերին որոշվում է Հայաստանի և Արցախի ճակատագիրը, և մեր խնդիրն է նման ակցիաներով՝ իրազեկման ակցիաներով, ցույց տալ ևս մեկ անգամ, որ կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Եվ արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա։ Սա ինքը իրեն սպառած իշխանություն է, այն իրեն սպառել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Բայց եթե մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, դեռ ինքնաբերաբար խռխռացնում է։ Հիմա այս իշխանությունը խռխռցնելու վիճակում է․ իրենք չեն գիտակցում։

Սա դասական ընդդիմություն-իշխանություն պայքար չի, որ ինչ-որ երկխոսությունների գնանք, սա սահմանադրական բարեփոխումների հարց չէ, ներքին բարեփոխումների հարց չէ, որ նստենք քննարկենք։ Ի՞նչը քննարկենք, այս մարդկանց հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա։ Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, որը կանգնել ասում է՝ պատերազմը նույն ելքը կունենար, բայց առանց զոհերի, ո՞ւմ հետ գնամ բանավեճի, որ ասում է կարայի պատերազմը կանգնացնեի, բայց չեմ կանգնեցրել։ Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, որ խաբում, ասում է՝ եթե Շուշին չտային, պատերազմը չէ՞ր կանգնելու, խաբումա, Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում՝ հոկտեմբերի 19-ին ես եմ իր հետ հանդիպել, ու ուղիղ հարց եմ տվել՝ քեզ ինչ են առաջարկում պատերազմը կանգնեցնելու համար, ասել է՝ 5+2, Շուշիի անուն չի եղել, ո՞ւմ հետ բանավիճեմ, ու թիմակիցը ասում է՝ սխալ է մտածել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Ո՞ւմ հետ գնամ պայմանավորվեմ, քննարկեմ։ Սրանց խաղաղությունից խոսալը նույնն է, որ Հիտլերը խոսա քրիստոնեությունից»։

Oragir.news-ի հնչեցրած հարցին, թե ո՞ր պահից է ընդդիմությունը համարելու, որ հաղթանակ է տարել, պատասխանեց․

«Ես հաղթանակ կտանեմ այն ժամանակ, երբ Շուշին ու Հադրութը լինեն հայկական։ Իշխանափոխությունը իմ համար հաղթանակ չի, այն ինձ համար Հայաստանի գահավիժման կանգառի սկիզբն է»,- ասաց Շարամազանովը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում