Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 30 տարեկան։
Նա այն զինվորներից է, ով կյանքի գնով պաշտպանեց հայրենի սահմանը՝ դառնալով ազգային հպարտության խորհրդանիշ։
Անդրանիկի մայրը՝ տիկին Ալլան, որդու տարեդարձի առթիվ նշել է, որ արդեն տասը տարի իրենց տանը չի հնչում նրա ձայնը, սակայն նրա լույսը դարձել է հավերժ։
Իսկ հերոսի պատմությունը կիմանաք նրան նվիրված հոլովակը դիտելիս:
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան