ՍպորտZone 5 ամիս առաջ - 20:00 26-04-2026

ՍպորտZone․ Ես և՛ Ռիոյի, և՛ Տոկիոյի, և՛ Փարիզի օլիմպիական խաղերում կարող էի չեմպիոն դառնալ․ Հովհաննես Բաչկով

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Զրուցել ենք նրա սպորտային ճանապարհի, հաղթանակների և դժվարությունների մասին։

Մարզիկը պատմում է, որ բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում՝ պապիկի շնորհիվ, սակայն խոստովանում է՝ այդ տարիքում դեռ լիովին չէր գիտակցում, թե ինչ ճանապարհ է ընտրում։

Բաչկովը հիշում է իր առաջին հաղթանակը, որը գրանցել է ընդամենը 25 օր մարզվելուց հետո։

Նա ընդգծում է, որ չի սիրում պարտվել, և յուրաքանչյուր պարտությունից հետո իր համար կարևոր է ռևանշ վերցնելը։

Բռնցքամարտիկը խոսում է նաև իր մարզիչների մասին՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր դեր է ունեցել իր առաջընթացի գործում․ «Մեկը ֆունդամենտն է լցրել, մեկը հարկերը կառուցել…»։

Բաչկովը պատմում է, որ 9-10 տարեկանում ապրել և մարզվել է Ռուսաստանում, որտեղ ձևավորվել է իր մրցակցային բնավորությունը՝ նշելով, որ այդ փուլից հետո գրեթե պարտություններ չի ունեցել։

Մարզիկը շեշտում է նաև գյումրեցի լինելու պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ այդ միջավայրը ձևավորում է ուժեղ կամք և մշտապես առաջ գնալու ձգտում։

Զրույցի ընթացքում Հովհաննես Բաչկովն անդրադարձավ իր կարիերայի ցավոտ թեմաներին՝ նշելով, որ բազմաթիվ դեպքերում հաղթանակները գողացվել են։ Նա կարծիք է հայտնում, որ 2016 թվականի Ռիոյում օլիմպիական խաղերում և 2020-ի (2021) Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցավարությունն արդար չի եղել։

Չնայած դժվարություններին՝ մարզիկը վստահեցնում է, որ երբեք չի կոտրվել․ «Ես կյանքով կոտրվող չեմ, ես ոչ ոքի չեմ զիջել բարձր առավելություններով»։

Նա համոզմունք է հայտնում, որ կարող էր չեմպիոն դառնալ թե՛ Ռիոյի, թե՛ Տոկիոյի, թե՛ Փարիզի օլիմպիական խաղերում։

Զրույցի ընթացքում Բաչկովը անդրադարձավ նաև իր քաշային կարգին՝ նշելով, որ հաճախ լսել է՝ «անիծված է քո քաշը», սակայն դա երբեք չի կանգնեցրել իրեն։

Վերջում հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը