Առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կոչվող կամուրջը. Փաշինյան
Առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը, որը կլինի հետիոտնային շարժի համար:
Կամուրջը գտնվում է Իծաքար-Գանձաքար ճանապարհին, որը հիմնանորոգվել է։ Պատմական կամրջին հարակից հատվածում կառուցվել է պողպատե ֆերմաներով կամուրջ՝ նախատեսված մեքենաների համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: