Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց ա՛յս օրը։
Այս մասին Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ասել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը։
«Դա ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն էր տալիս։ Երբ մոտենում էի ծանրաձողին, մտքումս միայն մեկ բան էր՝ ես իրավունք չունեմ սխալվելու, ես պետք է բարձրացնեմ այսօր և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին»,- ասել է նա։
Տեսանյութը՝
այստեղ: