Ներքին 2 ամիս առաջ - 21:00 23-04-2026

Բավարար ջանքեր չեն գործադրվում, որ 2021-ի սցենարը չկրկնվի. քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նկատի ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ պետք է թույլ չտալ «2021 թվականի ընտրությունների սցենարի» կրկնությունը, և որքանով է նման զարգացումը հնարավոր առաջիկա քաղաքական գործընթացներում։

Քաղաքագետի գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երբ, նրա խոսքով, ընդդիմությունը չկարողացավ ճիշտ գնահատել քաղաքական իրավիճակը և արդյունքում պարտություն կրեց։

«2021 թվականի սցենարը բավականին հայտնի է. այդ ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, որովհետև մի շարք կարևոր հանգամանքների վրա ուշադրություն չէր դարձվել։ Մասնավորապես՝ երկրում առկա էր մեծ հանրային դժգոհություն, փողոցային ակտիվություն, սակայն այդ ալիքը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ որոշում կայացվեց գնալ ընտրությունների»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության այդ որոշումը կայացվել է առանց բավարար չափով հաշվի առնելու նաև սոցիոլոգիական տվյալները և քաղաքական տրամադրությունները.

«Չկատարվեց խորքային վերլուծություն՝ ինչպիսին է իրական հանրային տրամադրությունը, ինչ արդյունք կարող են տալ ընտրությունները։ Այդ ամենը, ըստ էության, հանգեցրեց պարտության»։

Անդրադառնալով հարցին, թե ո՞վ էր այդ «սցենարի» հեղինակը, քաղաքագետը ընդգծեց, որ հստակ պատասխան տալ դժվար է․

«Թե կոնկրետ ով էր այդ որոշումների հեղինակը ընդդիմության ներսում, ես հստակ պատասխան չունեմ։ Դա ներքաղաքական գործընթացների արդյունք էր, որտեղ տարբեր ուժեր տարբեր մոտեցումներ ունեին»։

Խոսելով ապագա ընտրական գործընթացների մասին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ կարևոր է դասեր քաղել անցյալից և չկրկնել նույն սխալները․

«Ես կցանկանայի, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի։ Դա ոչ միայն ցանկություն է, այլև անհրաժեշտություն։ Սակայն այս պահին չեմ տեսնում բավարար ջանքեր, որոնք կուղղվեն նման զարգացումները կանխելուն»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ընդդիմադիր դաշտում դեռևս չի նկատվում այն մակարդակի համակարգված աշխատանք, որը կարող է ապահովել այլ արդյունք։ Նա նաև առանձնացրեց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չմասնակցելու մասին.

«Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ու ներդրված ջանքը չմասնակցելու վերաբերյալ միտված էր նրան, որ ընդդիմության ձայները չբաժանվեն, և «նախկինների գործոնի» դեմ կիրառվող մեխանիզմները չաշխատեն»։

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այդ մոտեցումը իր համար տեսանելի և հասկանալի է, մինչդեռ մյուս քաղաքական ուժերի քայլերը դեռևս չեն ձևավորվել հստակ ռազմավարության մեջ։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում