Գազայում բռնություն է գործադրվում իրադարձությունները խաղաղ լուսաբանող լրագրողների դեմ
copy image url

Գազայում բռնություն է գործադրվում իրադարձությունները խաղաղ լուսաբանող լրագրողների դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 20:31 16-05-2021

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Գազայում ԶԼՄ ներկայացուցիչների դեմ միտումնավոր և համակարգված հարձակումներից հետո Լրագրողների Միջազգային ֆեդերացիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Ըստ ֆեդերացիայի՝ ավելի քան 30 լրագրող բերման է ենթարկվել կամ դարձել կանխամտածված հարձակումների զոհ:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժերը հայտարարել է Իսրայելի կողմից խախտված միջազգային պայմանավորվածության մասին և պահանջել անհապաղ դադարեցնել լրագրողների դեմ բռնությունը:

Բացի այդ ֆեդերացիայի գլխավորությամբ Իսրայելի իշխանություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ բոլոր անդամներին ուղարկված նամակներում դատապարտել է իրադարձությունները լուսաբանող լրագրողներին լռեցնելու բացահայտ փորձը: