Արտաքին 5 տարի առաջ - 18:02 12-08-2021

Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Մասնավորապես «Fox TV» հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։

Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների համար, որոնք անդրադարձել են հրեդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններին ու մեկնաբանություններին։ Փաստորեն, լրատվամիջոցների դեմ կիրառվող գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա։

Դրան ի պատասխան՝ Թուրքիայի «İyi» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չըրայը դատական հայց է ներկայացրել RTÜK-ի տնօրեն Էբուբեքիր Շահինի դեմ «Լրատվության և մամուլի ազատության իրավունքի սահմանափակման, շանտաժի և սեփական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»