Մամուլ 5 ամիս առաջ - 08:49 23-04-2026

Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին «Փաստը» դիմեց ԿԸՀ՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ պահի դրությամբ (ժամը 18:00) քանի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք է արդեն փաստաթղթերը ներկայացրել: Պարզվեց, որ դեռևս ընդամենը 6 քաղաքական ուժ է փաստաթղթերը հանձնել, այն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Փաստորեն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ կուսակցությունների և դաշինքների զգալի մասն իր փաստաթղթերը կներկայացնի վերջին օրը, այսինքն՝ այսօր:

Հավելենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: Նշենք նաև, որ ընտրողների սկանավորված ցուցակները պաշտոնապես հրապարակելու, ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մայիսի 9-ին մինչև ժամը 12:00-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում