Ներքին 5 տարի առաջ - 13:27 29-05-2021

Քաղաքական ուժերը 48 ժամ ունեն փաստաթղթերը լրացնելու համար. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց: Օրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին:

ԿԸՀ-ն նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին:

«Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը, պահպանված չէ:

«Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են: Ինչի վերաբերյալ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ այն մասին, որ դրանք բացառապես տեխնիկական են: Դրանք կդիտարվեն հանձնաժողովի կողմից կուսակցության վերաբերյալ հարցը քննարկելիս»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որևէ բան նշված չէ: ԿԸՀ-ն, տրամարդրելով 48 ժամ, կուսակցությանն առաջարկում է կատարել համապատասխան ուղղում, եթե դա վրիպակ է և ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան