Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:00 17-04-2026

Նավթի շուկան արագ է հավասարակշռվում. ինչ է սպասվում Հայաստանին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օրեր առաջ հայտարարել էր, որ վարչակազմը չի նախատեսում երկարաձգել Ռուսաստանից և Իրանից նավթի վաճառքի լիցենզիաները։

Oragir.News-ի խնդրանքով՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը մեկնաբանեց ԱՄՆ նախարարի այս հայտարարությունը։

«Նման հայտարարությունները հաճախ փոփոխական բնույթ են կրում, և դրանք երկարաժամկետ կանխատեսումների համար հստակ հիմք չեն կարող հանդիսանալ։ Այսպիսի հայտարարությունները կարող են կարճաժամկետ տատանումներ առաջացնել, բայց երկարաժամկետ գնային միտումների վրա վճռորոշ ազդեցություն չեն ունենում», ասաց նա բացատրելով, որ համաշխարհային նավթային շուկան մեծապես կախված է OPEC-ի քաղաքականությունից, խոշոր արտադրողների վարքագծից, ինչպես նաև արդեն պահեստավորված նավթի պաշարներից, որոնք հնարավորություն են տալիս արագ հավասարակշռել հնարավոր տատանումները։

Հանրության շրջանում կասկած է շրջում, թե Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ-ի այս որոշումը կարող է ազդել նաև Հայաստան ներկրվող նավթամթերքի գների վրա։ Անդրադառնալով ԱՄՆ-ի այս որոշման հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Կամենդատյանը նշեց, որ անմիջական ռիսկեր չկան.

«Հայաստանը նավթամթերք ներմուծում է տարբեր ուղղություններով, և լոգիստիկ շղթաները այս պահին չեն ենթադրում խաթարումներ։ Գների փոփոխությունները, եթե լինեն, կլինեն համաշխարհային շուկայի ընդհանուր տատանումների շրջանակում և ոչ թե ուղղակի ազդեցությամբ»։

Անդրադառնալով հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Կամենդատյանը նշել է, որ իրավիճակը անմիջական ռիսկեր չի պարունակում․ «Հայաստանը նավթամթերք ներմուծում է տարբեր ուղղություններով, և լոգիստիկ շղթաները այս պահին չեն ենթադրում խաթարումներ։ Գների փոփոխությունները, եթե լինեն, կլինեն համաշխարհային շուկայի ընդհանուր տատանումների շրջանակում և ոչ թե ուղղակի ազդեցությամբ»։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ