Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ, որի ընթացքում անդրադարձել է իրենց ընտանիքին վերաբերող ամենաքննարկվող հարցերից մեկին։
Օգտատերերից մեկի հարցին՝ «Ճի՞շտ է, որ դուք բաժանված եք եղել», զույգը պատասխանել է միասին և չափազանց անկեղծ։ Տեսանյութում Սևակ Ամրոյանը գլխի դրական շարժումով հաստատել է այդ փաստը՝ ցույց տալով, որ իրենց հարաբերություններում իրոք եղել է նման շրջան։
Խնդիր չեմ տեսնում, որ իմանան
Քրիստինան իր հերթին հավելել է, որ որևէ խնդիր չի տեսնում այդ տեղեկությունը հանրայնացնելու մեջ։ Զույգի անկաշկանդ ու անկեղծ պատասխանը փաստում է, որ նրանք հաղթահարել են այդ դժվարությունները և այժմ նրանց հարաբերություններում ամեն ինչ հարթ է։
Այս խոստովանությունը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Սևակ Ամրոյանն ու Քրիստինան միշտ համարվել են հայկական շոու-բիզնեսի ամենազուսպ և օրինակելի զույգերից մեկը։ Հետևորդները բարձր են գնահատել նրանց համարձակությունը՝ խոսելու ոչ միայն հաջողությունների, այլև ընտանեկան ճգնաժամերի մասին։
Հիշեցնենք, որ զույգը վերջերս էլ ավելի հաճախ է սկսել կիսվել համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով՝ ցույց տալով իրենց ներդաշնակ առօրյան: