Ներքին 5 ամիս առաջ - 16:23 29-04-2026

Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկի՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանի և դերասան Հայկ Հովհաննիսյանի անձնական կյանքում, ըստ ամենայնի, փոթորիկ է սկսվել։

Համացանցում ակտիվորեն լուրեր են տարածվում նրանց հնարավոր բաժանման մասին։

Կասկածների առիթը տվել է Անահիտ Մանուկյանը։ Հետևորդները նկատել են, որ դերասանուհին իր ինստագրամյան էջից հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը։

Սոցցանցային նման «մաքրումը» ժամանակակից աշխարհում հաճախ հանդիսանում է հարաբերությունների խզման առաջին պաշտոնական ազդակը։ Այս լուրը հատկապես անսպասելի էր այն պատճառով, որ զույգն արդեն նշանադրված էր։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ միասին լինելուց հետո՝ «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո, Հայկ Հովհաննիսյանը հենց բեմում, հանդիսատեսի աչքի առաջ, ամուսնության անսպասելի առաջարկություն էր արել Անահիտին։ Այն ժամանակ հուզված դերասանուհին ընդունել էր մատանին, իսկ տեսանյութը դարձել էր համացանցի հիթը՝ ստանալով հազարավոր բարեմաղթանքներ։ Այս պահին կողմերից ոչ մեկը պաշտոնական պարզաբանում չի տվել։ Հետևորդները ենթադրում են, որ կա՛մ զույգը լուրջ վիճաբանություն է ունեցել, կա՛մ նրանց հարաբերությունները վերջնականապես ավարտվել են՝ այդպես էլ չհասնելով հարսանեկան խնջույքին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է