ԻնստաNews 6 ամիս առաջ - 18:00 12-04-2026

ԻՆՍՏԱ NEWS. Տեսա խանութում ու սիրահարվեցի. Հայկ Պետրոսյանը՝ կնոջ, «Քաղաքում»-ում սերիալի, 3-րդ բալիկի ծնվելու մասին

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի հյուրն է շատերի կողմից սիրված դերասան, հաղորդավար Հայկ Պետրոսյանը։

Դեռ տարիներ առաջ «Քաղաքում» հեռուստասերիալով հանրային մեծ սեր ու ճանաչում ձեռք բերած Հայկն այսօր շարունակում է իր ստեղծագործական ակտիվ ուղին թատրոնում, հեռուստատեսությունում, ինչպես նաև իր յուրօրինակ ձայնով նոր կյանք է հաղորդում աուդիոգրքերին:

Հայկն այն արտիստներից է, ով չսահմանափակվեց միայն էկրանային կերպարներով: Այսօր նա հայտնի է որպես հմուտ հաղորդավար, ում անմիջականությունն ու խարիզման գրավում են հազարավորներին:

Թատրոնի հանդեպ նրա նվիրվածությունն ու աուդիոգրքերի ձայնագրման գործում ներդրած ջանքերը փաստում են արվեստի հանդեպ նրա խորը սիրո մասին։

Հարցազրույցի ընթացքում Հայկը վերհիշեց, թե ինչպես է սկսվել իր և կնոջ պատմությունը, որն ի վերջ հանգեցրել է ամուսնության և ամուր ընտանիքի ստեղծմանը: Հայկի համար կյանքի ամենակարևոր և հուզիչ շրջադարձը դարձավ բալիկի ծնունդը:

Նա պատմեց, թե ինչպես է հայրությունը փոխել իր աշխարհընկալումն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ ընտանիքն այն առանցքն է, որի շուրջ պտտվում է իր կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը