Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը Փաշինյանի անվտանգության աշխատակիցների և 18-ամյա երիտասարդի միջև, նոր զարգացումներ է ստանում։ Տղային տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մորը թույլ չեն տալիս խնամել նրան։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Բարոյակա՞ն է, որ միջադեպից հետո հիվանդանոցում հայտնված տղայի մորն արգելել են խնամել նրան»։
Քաղաքացիների պատասխանները գրեթե նույնն էին։
«Դրա ինչն ա բարոյական, անչափահաս երեխա է, ես իրավական գնահատական չեմ կարող տալ, բայց երեխին խնամելու համար մորը չթողելը ո՞րն ա»,- ասաց մի տղամարդ։
«Ես մայր եմ, ինձ համար անբնական ա, բայց ես չգիտեմ՝ դրա տակ ինչ կա թաքնված»,- նշեց մի կին։
Մի տղամարդ կտրուկ պատասխանեց. «Մեր երկրում բառդակ ա»։
«Ինքը վաբշե անբարոյական ա»,- նշեց մի քաղաքացի՝ ընդհատելով հարցը։
«Ես կողմ եմ, որ ամեն ինչ օրենքի սահմանում գործի, բայց մարդկային գործոնն էլ գործի»,- ասաց մի տղամարդ։
Կային նաև այլ կարծիքներ:
«Դե եթե հանցագործություն է արել»,- չկողմնորոշվեց մի կին։
«Սադիստներ են դրանք»,- ասաց մեկ այլ հարցված։
Մի տղամարդ հարցը երկու կողմից դիտարկեց. «Իրավունք չունեն ծնողին զրկելու, դատապարտում եմ, բայց եկեղեցում չպետք է կոռեկտության սահմանն անցնել»։
«Բարոյական չէ»,- հակիրճ պատասխանեց մեկ ուրիշը։
Մի կին էլ հավելեց․ «Ուրեմն շատ հիվանդանոցներ կան, որ թույլ չեն տալիս, որ խնամի, բժիշկները խնամում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։