Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:45 07-04-2026

Գյումրիի Շիրակացի փողոցը ծայրից ծայր քանդված է, երթևեկությունը՝ կաթվածահար

Գյումրիի Շիրակացի փողոցը արդեն տևական ժամանակ վերածվել է իրական փորձության թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Փողոցաշինական աշխատանքներ են իրականացվում, ավելի ճիշտ` փոսալցման։

Փողոցը գրեթե ամբողջ երկարությամբ քանդված է, ինչի հետևանքով երթևեկությունը փաստացի կաթվածահար վիճակում է։ Այստեղ խնդիրը միայն վարորդներին չի վերաբերում․ հետիոտներն էլ են դժվարությամբ անցնում փողոցը՝ փոշու, փոսերի ու անկանոն երթևեկության պայմաններում։

Հատկապես ծանր է վիճակը անձրևային օրերին, երբ տարածքը վերածվում է ցեխի։ Այս փողոցի բնակիչները նշում են, որ որևէ հստակ տեղեկություն չունեն՝ երբ են ավարտվելու աշխատանքները, մինչդեռ քաղաքային կյանքի այս կարևոր հատվածը փաստացի դուրս է մնացել բնականոն գործառույթից։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի