Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 13:52 05-04-2026

Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն, այնպիսի երկիր, որը հիշում է իր ննջեցյալներին, հպարտանում իր ապրողներով. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ ԱՐման Թաթոյանի գրառումը.

Երկու օր առաջ ես Մարտունիում էի, եղա նաև մեր ընտանիքի ջրաղացում։ Այն կառուցվել է 1830թ. իմ մեծ պապի` Ավետիս Թաթոյանի, նրա եղբայրների կողմից. իրենց տներից վտարված մարդիկ, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից` Ալաշկերտից։

Եկան, հաստատվեցին, սկսեցին արարել: Զրաղացն աշխատում էր նաև հարևան գյուղերի համար։ Գրեթե 200 տարի աշխատել է, նույնիսկ 1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ, երբ չկար էլեկտրականություն։

Սա է մեր հայկական ինքնությունը, քրիստոնեության մեր կերպը, ոչ թե բարու և չարի մասին դատողություններ։ Եկար՝ կառուցի´ր։ Կանգնեցրո´ւ ջուրը, աղա´ հացահատիկը, կերակրի՛ր կողքիդ մարդկանց։

Այսօր Սուրբ Հարության տոնի առիթով ես Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում էի. այստեղ է տեղի ունեցել իմ պսակադրության արարողությունը, այստեղ են մկրտվել երեխաներս:

Մենք՝ հայերս, առանց որևէ փիլիսոփայության գիտենք, թե ինչ է բարին և ինչ է չարը։ Բարին այն է, երբ երեխաները մեր կողքին են։ Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին։ Քանի դեռ երեխաները մեզ հետ են, բարին հաղթում է։

Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց հարցը առաջնայնությունը չէ։ Հարցն այն է, որ մենք քրիստոնեությանը երբեք չենք վերաբերվել` որպես ինչ-որ ձևականությունների ժողովածուի։ Այն փորձառություն է, փորձառություն յուրաքանչյուր սերնդի համար։ Մեզ ոչնչացրել են, մենք հարություն ենք առել։ Մեզ վտարել են, մենք վերադարձել ենք։ Մեզ լեռներ են քշել, մենք այնտեղ եկեղեցիներ ենք կառուցել։

Զատիկը հայի համար զուտ օրացուցային տոն չէ։ Դա հիշողություն է այն մասին, որ մենք արդեն այդ ամենն արել ենք անթիվ անգամներ։

Հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն, նորմալ երկիր։ Այնպիսի երկիր, որը հիշում է իր ննջեցյալներին, հպարտանում է իր ապրողներով և երազում է իր երեխաների ձեռքբերումների մասին։
Ոչ ավելի, ոչ պակաս։

«Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի» (Մատթեոս 22:32)։ Հենց դրան ենք մենք գնում։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան