Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:23 03-04-2026

Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց։ Սա հանգամանք է, որը չենք կարող հաշվի չառնել, և այն որոշակիորեն սահմանափակում է մեր գործողությունների շրջանակը։

Ուստի այս պարագայում էլ ավելի է կարևորվում ոչ քաղաքական դերակատարների արձագանքը։

Այս իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ, միայն դա է, որ ազդեցություն ունի գործող իշխանության վրա։

Դավիթը 18-ամյա երիտասարդ է, ով ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։

Արդեն երկու օր է՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նրան տեղափոխում մի քրեակատարողական հիմնարկից մյուսը, իսկ այժմ՝ հիվանդանոցից հիվանդանոց։

Պետք չէ կաշկանդվել այն մտքից, որ ձեզ կարող են ներկայացնել իբր բռնությունը խրախուսողներ։

Տան խուզարկությունների արդյուքնները փաստում են, որ որևէ կանխամտածված գործողություն չի եղել։ Ավելին, փաստաբանների ներկայացրած տեսանյութն ապացուցում է, որ իրականում հարված չի եղել, այլ եղել է ձեռքի շարժում, որը ներկայացվել է որպես հարված։

Ամեն դեպքում դուք չեք խնդրում անմեղ ճանաչել Դավիթին, դուք խնդրում եք, որպեսզի նա չպատժվի առանց վճռի և հնարավորություն ունենա ստանալ իր համար կենասական բուժումը, որը չի կարող անել կալանքի պայմաններում։

Այս իրավիճակում անկյաունաքարային դերակատարություն ունի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Թերևս կարիք կա ուղիղ իրեն դիմել, որպեսզի Դատախազությունը չառարկի փաստաբանների բողոքին կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու համար։

Այս թեմայով ցանկացած հրապարակում կարող է իր ազդեցությունն ունենալ կլանքի որոշման փոփոխության վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան