Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:47 22-11-2022

Աստված մի արասցե, վաղը ինչ-որ նոր իշխանություն է ձևավորվում, հնարավոր է՝ մութ ուժերը հետ գան, ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ․ Ավինյան

Ես կարող եմ նախկին իմ փորձով կիսվեմ, համեմատություններն էլ համադրելի չեն կառավարության, ավագանու և խորհրդարանի նիստերը, բոլոր դեպքերում եկեք պատկերացնենք, թե ինչպիսի հարցեր կարող են չզեկուցվել: Այս մասին այսօր՝ Երաևնի ավագանու նիստին, անդրադառնալով որոշ նախագծեր չզեկուցվող ընթացակարգերով քննարկելու նախագծին, ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամենայն հավանականությամբ, այն հարցերը, որոնք որ զեկուցվում են՝ հարցեր չկան և միաձայն անցնում են, հենց էդ տրամաբանությամբ էլ պետք է այս գործիքն աշխատի: Երկրորդն, ինչի ավագանու նիստերն այդքան համեմատելի չեն կառավարության հետ, քանի որ կառավարությունում ընդդիմություն չկա, ավագանին ունենալու է ընդդիմություն: Աստված մի արասցե, վաղը ինչ-որ նոր իշխանություն է ձևավորվում, մութ ուժերը հետ գան և ուզեն հրապարակային քննարկումներից զերծ մնալ և ինչ-որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի էդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնի, քան եթե այն զեկուցվող լինի: Իրականում, այո փոքրիկ ռիսկեր կան, բայց ինչը չասվեց, սա գաղտնի ընթացակարգի մասին չէ, սա կրկին հրապարակային քննարկման մասին է, այդ նախագծերը հրապարակելու մասին է, ուղղակի այն ընթացակարգային որոշումները, որոնք որպես կանոն քննարկում չեն ենթադրում, հարցեր չեն ենթադրում և միակողմանի և միաձայն անցնում են, ուղղակի ավագանիները կարողանում են և իրենց ժամանակը, և երևանցիների ժամանակը խնայել»,-ասաց Ավինայնը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել