Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 10 տարի։ 2016 թվականին Արցախի վրա կրկին տեղի ունեցավ լայնածավալ հարձակում, որը տևեց 4 օր։ Չնայած ծանր մարտերին՝ հայկական կողմը կարողացավ դիմակայել և կանգնեցնել պատերազմը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ Ապրիլյան պատերազմում մենք հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել»։
Քաղաքացիների պատասխանները գրեթե նույնական էին։
«Վիճելի է»,– ասաց մի կին։
«Հաղթել ենք»,– նշեց մի տղամարդ։
«Չեմ կարող ես ասել՝ ես կրկնակի հերոս սպայի հայր եմ»,– պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մի տղամարդ ընդգծեց․
«Մենք միշտ հաղթած ենք»։
Մի քաղաքացի ասաց, որ մենք չենք հաղթել, ապա հավելեց․ «Ժողովուրդը չի պարտվել, վերադասն է պարտվել»։
«Ով կարծում է, որ պարտվել ենք, հիմար է»,– ասաց մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Հաղթել ենք, 4 օրում կարողացանք կանգնեցնել»։
Հանդիպեցինք նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանին, ով նշեց.
«Ապրիլյան պատերազմի ժամանակ հաղթել ենք, հակահարված ենք հասցրել թշնամուն։ Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ցուցաբերել ենք մեր ճկունությունը, մեր կայունությունը հանուն մեր հողի պաշտպանության։ Արցախի էությունը, հայկական լինելը ամրագրվել է նույն օրը»։
Մանրամասները՝ տեսանյութում։