Ներքին 5 ամիս առաջ - 22:21 01-04-2026

ԲԸՏՄ-ն կասեցրել է գազալցակայաններում և ջերմոցում ապօրինի հորերի շահագործումը

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։

Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Նույն մարզի Ոսկեհատ բնակավայրում «ԱԳՐՈ ՍՈՖՅԱ» ՍՊԸ-ն ջերմոցային տնտեսության ոռոգումն իրականացրել է ապօրինի խորքային հորից՝ նույնպես չունենալով օրենքով սահմանված թույլտվություն։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր 4 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին