Ներքին 2 ամիս առաջ - 18:00 01-04-2026

Բոլոր ճանապարհները տանում են ՀԷՑ․ «նոր» դաշինքի հին կապերը

Գաղտնիք չէ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առանցքային դերակատարում է ունենալու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի շուրջ այս պահին ընդդիմադիր ուժերի համախմբում է տեղի ունենում։ Այս ֆոնին նախօրեին ձևավորվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններից, հայտարարվեց նաև, որ առաջիկայում գուցե այլ ուժեր էլ միանան այս դաշինքին։

Ուշագրավ է, որ այս դաշինքը հանրային դաշտում ներկայացվում է որպես «նոր ուժերի միավորում», սակայն դրանում տեղ են գտնում այնպիսի անհատներ, որոնց շատ մեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող նոր ուժ անվանել։ Oragir.News-ը դեռ երեկ պարզել էր, որ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը տևական ժամանակ եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը՝ լրատվամիջոցների դեմ հայցերում ու հարց բարձրացրել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Տիգրան Ավինյանի՞ հետ է դաշինք կազմել։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ի՞նչն է իրականում միավորել առաջատար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը մեր հանրությանը գրեթե անհայտ քաղաքական միավորի՝ «Նոր դարաշրջան» կուսակցության հետ։ Պարզվում է՝ առանցքային կապող օղակը մեծ հաշվով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է․ նախօրեին հայտնել էինք նաև, որ Հարությունյանը ընդամենը մի քանի օր առաջ է ընտրվել մեր հանրությանը ոչ այնքան հայտնի այս քաղաքական ուժի նախագահի պաշտոնում, սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե ով է նախքան իրեն ղեկավարել այս կուսակցությունը։

2024 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունվել է «Նոր դարաշրջան» կուսակցության կանոնադրությունը, որտեղ կուսակցության նախագահ է ներկայացվել և ստորագրել Էդուարդ Զարանցյան։ Մեր հանրությանը գուցե այս անուն-ազգանունը ոչինչ չասի, սակայն վերջիս, ով գուցե հիմա էլ է փաստացի ղեկավարում «Նոր դարաշրջան»-ը, զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախագահի խորհրդականի պաշտոնը։





Թե իրականում ինչ շահեր և պայմանավորվածություններ են թաքնված այս, մեղմ ասած, տարօրինակ գործարքի հետևում՝ հավանաբար կպարզվի առաջիկայում, սակայն մեծ հավանականությամբ կուսակցության ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է եղել ՀԷՑ-ի հետ վերջինիս ունեցած կապերը թաքցնելու նպատակով, սակայն այս դեպքում կարելի էր ողջմտություն դրսևորել և նախագահ չընտրել Տիգրան Ավինյանի փաստաբանին։

Բացի այդ, որ «Նոր դարաշրջան» կուսակցության նորաթուխ նախագահ Հարություն Հարությունյանը և նրա կինը՝ Անժելիկա Ղազարյանը, ակտիվորեն մեջբերում և գովաբանում են մեկ այլ Հարությունյանի՝ «թալանի դարաշրջանի» հետ ասոցացվող իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։


Այսպիսով՝ թեպետ առաջին հայացքից այս համագործակցությունը կարող է ընկալվել որպես սովորական նախընտրական միավորում՝ գործող իշխանությանը հեռացնելու և երկիրը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելու նպատակով, սակայն փաստաթղթերը և առկա կապերը այլ պատկեր են ուրվագծում։ Ստացվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պարագայում քաղաքական ուժերի հետ համագործակցության պարագայում առանցքայինը ոչ այնքան դաշինքին միացող ուժերի և քաղաքական գործիչների պրոֆեսիոնալիզմն է ու կոմպետենտությունը, որքան ՀԷՑ-ի հետ ունեցած կապերը։

Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում բոլոր ճանապարհները տանում են ՀԷՑ։ Գուցե հենց այս հանգամանքով էլ պայմանավորված կուսակցությունում որոշել են աչք փակել այն հանգամանքի վրա, որ Հարություն Հարությունյանը եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը՝ լրատվամիջոցների դեմ հայցերում․․․

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից