«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ծանր հիշողություններով է կիսվել․
«Տարօրինակ ցուրտ էր այդ օրը․ Գորիսը դիմավորում էր հայրենիք կորցրած արցախցիներին։ Օդում կարծես ինչ-որ ծանր, անբացատրելի անհանգստություն կար։
Անորոշություն էր, վախ, լռություն ու անասելի ցավ։
Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր։
Եվ քանի դեռ կա թեկուզ մեկ մարդ, ով հիշում է այդ ճանապարհը, այդ մարդկանց հայացքները, այդ ծանր օրերը և այն անասելի ցավը, Արցախի պատմությունը չի կարող ջնջվել»։