Այս մեքենայի համար Հայաստանում այլևս բոլոր ճանապարհները բաց են․ Էդգար Ղազարյան
copy image url

Այս մեքենայի համար Հայաստանում այլևս բոլոր ճանապարհները բաց են․ Էդգար Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 00:21 25-05-2022
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել և կից գրել է․

«Նույն օրը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի պատուհաններից սարսափահար և հապշտապ կերպով պոկում էին Արցախի դրոշներով «ԱՐՑԱԽ» գրվածքը, Երևանի փողոցներում թուրքական բեռնատարը ազատ երթևեկում են այս նկարով։

Ոստիկանության պարեկային ծառայողներն այս մեքենան չեն կագնացնի, փաստաթղթեր չեն ստուգի և չեն ուղեկցի, քանզի ռիսկեր չկան, որ այս մեքենան քաղաքացիական անհնազանդության կմասնակցի և փողոց կփակի։ Այս մեքենայի համար Հայաստանում այլևս բոլոր ճանապարհները բաց են։ Հայաստանում հիմա փակվում են միայն հայրենիքի փրկության համար պայքարի դուրս ելած մարդկանց ճանապարհները»։

Ձեզ գուցե հետաքրքրի