Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:03 19-09-2026

Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի․

«Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:

Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»: