Ներքին 3 ամիս առաջ - 12:26 01-04-2026

Մեկնաբանել չեմ կարող, վերջերս եմ վիրահատվել, առողջական խնդիրներ ունեմ. թիվ 94 մանկապարտեզի տնօրենը չմեկնաբանեց իր հասցեին հնչող մեղադրանքները

Մեկնաբանություն տալ չեմ կարող, վերջերս եմ վիրահատվել, առողջական խնդիրներ ունեմ ու ինձ լավ չեմ զգում: Պարզապես այսօր իմ աշխատանքային օրերից մեկն է ու ես բնականոն հունով շարունակում եմ իմ աշխատանքը:

Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը՝ չմեկնաբանելով իր հասցեին հնչող մեղադրանքները:

Նա նշեց, որ հաստատությունն աշխատում է բնականոն հունով, պահպանվում է ռեժիմը՝ ելնելով երեխաների անհատական շահից:

Այլ հարցերի տնօրենը հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ մանկապարտեզի սաների ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը, քանի որ, նրանց պնդմամբ, տնօրենը նվաստացնում ու ճնշում է դաստիարակներին ու դայակներին, մթնոլորը լարված ու անառողջ է ու աշխատակիցները մեկը մյուսի հետևից դուրս են գալիս աշխատանքից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից