Ներքին 2 ամիս առաջ - 11:03 01-04-2026

Ոստիկանները շրջափակել են թիվ 94 մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակն ու թույլ չեն տալիս ներս մտնել

Երևանի թիվ 94 դպրոց են ժամանել ոստիկանության ծառայողներ և լրագրողներին թույլ չեն տվել մտնել տնօրենի աշխատասենյակ: Ներս են մտել վարչության աշխատողները:

Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանում գտնվող թիվ 94 մանկապարտեզում լարված իրավիճակ է: Սաների ծնողները պնդում են, որ տնօրենը շատ վատ է վերաբերվում դաստիարակներին, ճնշում ու նվաստացնում է նրանց, ու նրանք հերթով աշխատանքից դուրս են գալիս, այդպիսով՝ սթրեսի ենթարկում նաև փոքրիկ սաներին: