Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն անվանելով «Խաղաղությո՞ւն, թե՞ խաղաղություն»։ Նա հայտարարել է, որ Հայաստանը արդեն հասել է խաղաղության, և քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը՝ հատկապես առաջիկա ընտրություններին ընդառաջ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Համաձա՞յն եք ՔՊ-ականների հետ, որ իրենց ընտրելով՝ Դուք տեր եք կանգնելու խաղաղությանը»։
Քաղաքացիների պատասխանները կտրուկ տարբեր էին։
«Խաբում են, ես էլ իրենց չեմ ընտրելու»,– ասաց մի քաղաքացի։
Մի կին հարցն ամոթալի համարեց։
Մի կին կողմ էր արտահայտությանը․ «Խաղաղության պտուղները հիմա ենք քաղում»։
Մի կին էլ հիասթափված ասաց․ «Չենք հավատում էլ ոչ մեկին»։
Մի քաղաքացի նշեց․ «Իրենց հետ ո՞նց կարանք համաձայն լինենք։ Որ ոսկիով էլ լցնեն Հայաստանը, իրենց արածը էլ իմաստ չունի»։
«Էդ խաբեբա, սրիկաները խաղաղությո՞ւն թե՞ պատերազմ են բերել։ Թյուրիմացություն են»,-արձագանքեց մեկ ուրիշը։
Մի տղամարդ էլ ասաց․ «Ի՞նչ խաղաղություն՝ քանդել պետությո՞ւնը»։
Մանրամասները՝ տեսանյութում։